Էջմիածին քաղաքում գրեթե ամենուր քարոզչական պաստառներ են։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ են, որոնց մասնակցում է 8 քաղաքական ուժ:
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Նշված աշխատանքները հրատապ էին, քանի որ կոյուղու խողովակները հնամաշ էին և դրանց փոխարինումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև քանդված փողոցի ասֆալտապատում, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։
Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Հոկտեմբերի 22-ին ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները, նույն օրն էլ մեկնարկել է նախընտրական քարոզարաշավը, որն ընթանում է կոպիտ խախտումներով։
Մեր բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանեց, որ բանկերը տվյալներ իրենց չեն ներկայացրել։
Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:
2025թ․ նոյեմբերի 16-ին նշանակված Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ: